Ամերիկացի լրագրողները նկատել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է ներկել մազերը կորոնավիրուսի համավարակի ընթացքում և այժմ հասարակության մեջ հայտնվում է մոխրագույն մազերով, գրում է Daily Mail- ը:
Օրինակ՝ վերջին ասուլիսի ժամանակ 74-ամյա Թրամփի մազերը մոխրագույն էին, այլ ոչ՝ ոսկեգույն երանգով, ինչպես նախկինում:
Պարբերականը գրում է, որ հավանաբար Թրամփն ակամայից է փոխել իր իմիջը, քանի որ համավարակի ժամանակ գեղեցկության սրահները Միացյալ Նահանգներում չէին գործում:
Հարկ է նշել, որ Թրամփի սանրվածքը հաճախ է քննարկման և կատակների առարկա դառնում: