Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել՝ գրում է «Ինտերֆաքս»-ը:
«Զրույցի առանցքում եղել է Մինսկի համաձայնագրերի իրականացումը՝ Ուկրաինայի արևելքում հակամարտության խաղաղ կարգավորման համար», – մեջբերվում են Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Սայբերտի խոսքերը:
Քննարկվել են նաև Իրանի դեմ զենքի էմբարգոն և Լիբիայում տիրող իրավիճակը: