Ստամբուլի բյուզանդական շրջանի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելու որոշումից առաջ Թուրքիայի արևելքում բազմաթիվ եկեղեցիներ են մզկիթի վերածվել, որոնցից մեկն այժմ Գազիանթեփում է (պատմական Այնթափ), այս հանգամանքի վրա են ուշադրություն հրավիրել թուրքական ոչ իշխանամաետ լրատվամիջոցներից մի քանիսը։
1873-1893թթ․ Այնթափում հայ հայտնի ճարտարապետ Սարգիս Պալյանի նախագծմամբ և Սարգիս Թաշչյանի կողմից կառուցված հայկական փառահեղ Սուրբ Աստվածածին եկեղեցին Հայոց ցեղասպանությունից հետո՝ 1920թ․ ի վեր որպես բանտ է շահագործվել։
1980թ․ Գազիանթեփի նախկին նահանգապետերից Աբդուլքադիր Աքսուի որոշմամբ, որն ավելի ուշ եղել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը, հայկական եկեղեցու վրա փոփոխություններ է կատարվել և մզկիթի է վերածվել։
Աղբյուրը հաղորդում է, որ պատմական կառույցն իր երբեմնի տեսքը չի կորցրել։ Այժմ եկեղեցին կոչվում է Քուրթուլմուշի մզկիթ և Գազիանթեփի ամենամեծ մզկիթներից է համարվում։ Եկեղեցու արտաքին և ներքին պատերի վրա քանդակված խաչերը ծածկվել են կամարակալներով։ Եկեղեցու զանգակատունը վերածվել է մինարեթի։
Եկեղեցու զանգը, որը կշռել է շուրջ 1 տոննա, պատրաստվել է Բրազիլիայում Լոնդոնում բնակվող հայ բարերար Հրանտ Քյոշքերյանի մեկենասությամբ։ Այժմ զանգը գտնվում է Գազիանթեփի թանգարանում։










































