Բերդում մեր բոլորի տրամադրությունն ուղիղ համեմատական է մեր բանակի կողմից իրականացվող գործողություններին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Բերդի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը:
«Ավելի պարզ ասած, քանի որ մեր բանակն իր առջև դրված խնդիրը շատ փայլուն է կատարում, այդ ոգևորությունը փոխանցվում է նաև ժողովրդին: Այս պահին շատ մեծ վստահություն ունենք մեր բանակի, մեր զինվորի, մեր հրամանատարների խելամիտ որոշումների փայլուն կատարողականության վրա, ուստի որևէ խուճապ չկա, կա հույս, կա վստահություն բանակի վրա: Պարզապես պետք է չխանգարել մեր բանակին, անկանոն տեղաշարժեր չանել»,-ասաց նա: