Պաղեստինի ինքնավարության տարածքում գործող «ՀԱՄԱՍ» խմբավորումը, որը վերահսկում է Գազայի հատվածը, մահապատժի է ենթարկել երկու պաղեստինցիների, երբ հայտնաբերվել է, որ նրանք համագործակցել են Իսրայելի հետ: Այս մասին գրում է իսրայելական The Jerusalem Post-ը:
«Մահապատժի որոշումները կայացվել էին դեռ 2004 թ., իսկ մահապատժի ի կատար ածումը մի քանի անգամ հետաձգվել է, քանի դեռ հանցագործների մեղքը վերջնականապես չի հաստատվել»,- նշվում է «ՀԱՄԱՍ»-ի արտաքին հարաբերությունների ներկայացուցչի հաղորդագրության մեջ:









































