Saturday, 04 07 2026
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ

Արծվիկ Մինասյանին արգելել են ելույթ ունենալ Տերյանական օրերին

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը իր մտահոգությունը հայտնեց Ջավախքի հետ կապված վերջին զարգացումների առնչությամբ: Նրա խոսքերով՝ Ջավախքը գնում է ազգային դիմագիծը կորցնելու ճանապարհով. Հայաստանի իշխանությունները կրավորական դիրքորոշում ունեն, դրան գումարվում է առանձին անձանց անձնական շահերով պայմանավորված ձգտումը՝ նպաստել Ջավախքի հայաթափմանը:

Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ հուլիսի 24-ին Ջավախքում անցկացված Տերյանական օրեր միջոցառմանը իրեն և «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանին թույլ չեն տվել հանդես գալ ելույթով՝ քաջ գիտակցելով, որ հնչելու են ջավախահայության մասին խոսքեր: «Ցավոք, այս անգամ բացահայտ հակահայ կեցվածքով արգելեցին օգտագործել Ջավախք, ջավախահայություն անվանումները»: Ցավալին այն է, որ վրացական իշխանությունների այս քաղաքականությանը գումարվում է Հայաստանի իշխանությունների կրավորական կեցվածքը, ինչը կամա թե ակամա աջակցում է վրացիներին:

Ա.Մինասյանն իր վրդովմունքն արտահայտեց այն կապակցությամբ, որ մեր իշխանությունները, փոխանակ մտածելու՝ ինչպես օրակարգային դարձնել հայապահպանությունը Ջավախքում, դժվարացնում են ջավախահայության Հայաստան գալը, և սա՝ այն ֆոնի վրա, երբ 2009 թվականի սեպտեմբերի 1-ին Սերժ Սարգսյանը հայտարարել էր վիրահայությանը աջակցություն ցուցաբերելու մասին: «Բացահայտորեն իրականացվում է հայաթափման քաղաքականություն: Իրականությունը լրիվ այլ է։ Պետք է պահանջել հատուկ ռազմավարություն՝ առանց նսեմացնելու հայ մարդու արժանապատվությունը»:

Ա.Մինասյան տեղեկացրեց, որ իրենց արգելել են ելույթ ունենալ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, շրջանային ժողովի նախագահ Վոլոդյա Ստամբոլցյանը, որոնք թեև նախապես դեմ չեն եղել հայ պատգամավորների ելույթներին, սակայն հետագայում վրացական ազգային անվտանգության պատասխանատուների ճնշման տակ փոխել են իրենց դիրքորոշումը:

Ըստ պատգամավորի՝ հակահայ քաղաքականության ամենավառ դրսևորումն այն էր, որ «Տերյանական օրեր» միջոցառումն ամբողջությամբ անցկացվում էր ռուսերենով: «Ողջույնի առաջին խոսքից հետո արդեն պարզ էր, որ ընթացքը գնում էր իրենց նախանշած ուղությամբ: Մարդկանց այդ տեսակն է նպաստում, որ կորցնում ենք մեր ազգային դիմագիծը: Այդ տեսակը ավելի է բազմանում Հայաստանի իշխանությունների կրավորական կեցվածքի պատճառով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում