Ռուսաստանի 13 քաղաքների իշխանությունները որոշել են հրաժարվել հունիսի 24-ին՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի անցկացվելիք շքերթից։ Այս մասին հայտնում է RBK-ն։
Հրաժարման պատճառը կորոնավիրուսի պատճառով ստեղծված համաճարակաբանական բարդ իրավիճակն է:
Այս տարի Հաղթանակի շքերթը որոշել են չեղարկել Կուրսկում, Պերմում, Բելգորոդում, Սարանսկում, Յարոսլավլում, Յակուտսկում, Պենզայում, Վոլոգդայում, Չելյաբինսկում, Պսկովում, Օրյոլում, Պետրոպավլովսկ-Կամչատսկում և Նիժնի Տագիլում:
Մայիսի 9-ին Հաղթանակի օրվա ավանդական շքերթը չեղյալ հայտարարվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց տոնակատարությունը հունիսի 24-ին հետաձգելու մասին: