ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սերբիայի և մասամբ ճանաչված Կոսովոյի հանրապետության ղեկավարներին հունիսի 27-ին հրավիրել է Վաշինգտոն՝ բանակցությունների նպատակով, հաղորդում է Wall Street Journal-ը՝ աղբյուրներին հղումով:
Պարբերականի զրուցակիցների խոսքով, Թրամփը հույս ունի հասնել երկարամյա վեճի խաղաղ կարգավորմանը, որն առաջացել է տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական միջամտության արդյունքում:
Ավելի վաղ, այս տարվա մարտին, Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները՝ Ալեքսանդար Վուչիչը և Հաշիմա Տաչին, հանդիպել են Միացյալ Նահանգներում:
Ավելի ուշ Կոսովոյի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աշխատել Սերբիայի հետ փոխադարձ ճանաչման ուղղությամբ և շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ աջակցության համար:









































