ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց. «Քիչ առաջ ստացանք գլխավոր դատախազի միջնորդությունները պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ: ԱԺ խորհուրդը քննարկեց միջնորդությունները, դրանք ընդգրկվեցին վաղվա լիագումար նիստի օրակարգ»:








































