Այսօր՝ հունիսի 15-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է:
«Կարող եք հանգիստ լինել. երկրորդ եռամսյակի համար այսօր հնարավոր չէ կանխավճար կատարել. գանձումը չի կատարվում, անգամ եթե հարկ վճարողը հաշվին ունի բավարար միջոցներ»,- ի պատասխան «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցի ասաց ֆինանսների փոխնախարարը:
Պատգամավորի հարցն առնչվում էր երկրորդ եռամսյակում արդեն վճարած գումարի վերադարձմանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































