Շվեյցարիայում փնտրում են գնացքի մեջ ոսկով լի երեք կիլոգրամանոց տոպրակ մոռացած ուղևորին, գրում է Daily Mail- ը:
Ըստ թերթի, անհայտ անձը ոսկով լի պայուսակը թողել է գնացքում դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին: Դա տեղի է ունեցել երկաթուղու այն հատվածում, որը միացնում է Սանկտ-Գալեն և Լյուցեռն կանտոնները, գրում է պարբերականը:
Նշվում է, որ թանկարժեք մետաղը 152 հազար ֆունտ է գնահատվում։
Ոսկու տիրոջ որոնման հայտարարությունը տարածվել է այն բանից հետո, երբ նրան չեն կարողացել գտնել ներքին հետաքննության արդյունքում։









































