5,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի հարավում: Այդ մասին հաղորդել է երկրի սեյսմիկ ծառայությունը։
Սեյսմիկ ծառայության աշխատակիցների տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 22․35-ին։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Բեյրամ բնակավայրից 17 կիլոմետրի վրա՝ 6 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր ավերածությունների և տուժածների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել, հաղորդում է ՌԻԱ «նովոստին»: