Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը հաղորդել է, որ կիրակի՝ հունիսի 14-ից, նախատեսում է վերսկսել աշխատանքը Ղրիմի հետ սահմանային անցումներում:
Նախարարների կաբինետի համապատասխան որոշման համաձայն՝ սահմանային անցակետերում պետք է հատկացվեն բժշկական հետազոտության համար անհրաժեշտ տարածքները, իսկ թերակղզու տարածքից ժամանող անձինք ստիպված կլինեն անցնել ինքնամեկուսացման ռեժիմ:
Ուկրաինայի սահմանին կա երեք անցակետ՝ Կալանչակ, Չոնգար և Չապլինկա: Թերակղզու հյուսիսում դրանք համապատասխանում են ռուսական Արմյանսկ, Ջանկոյ և Պերեկոպ անցակետերին:









































