Wednesday, 01 07 2026
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը

Հայկական ավանդական կուսակցությունները դատապարտել են Լիբանանում հակահայ հայտարարությունները

Լիբանանի հայ քաղաքական երեք կուսակցությունների՝ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության, Հայ Յեղափոխական Դաշնակցության և Ռամկավար Ազատական Կուսակցության ներկայացուցիչները ժողով են գումարել, որի ընթացքում անդրադարձել են Լիբանանում տիրող քաղաքական և սոցիալական իրավիճակին: Այս մասին հայտնում է «Ազդակ» պարբերականը:

Նրանք անդրադարձել են նաև սոցիալական ցանցերում տարածվող նյութերին, որոնց մեջ ինչ-որ մեկը հայ համայնքի դեմ գրգռիչ արտահայտություններ է անում, որոնք չեն նպաստում կայունության և քաղաքացիական անվտանգության պահպանմանը, մանավանդ ներկա ժամանակաշրջանում, երբ երկիրը գտնվում է զգայուն և ճակատագրական փուլում:

«Այս անպատասխանատու անձը փորձում է խաղալ համայնքի և համայնքային լարի վրա ահաբեկչական այնպիսի բառամթերքով, որ սադրանք է հրահրում երկրի զավակների միջև, միաժամանակ այն ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրության կողմից՝ նկատելով, որ հայ ժողովրդի նկատմամբ իրագործված Ցեղասպանությունն «արդարացի է» և արտայայտելով իր ատելությունը հայության նկատմամբ: Այս արտահայտությամբ այն դատապարտում է և ընդդիմանում Լիբանանի խորհրդարանի կողմից 2000 թվականին Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, որի 20-ամյակն է այս տարի, նշում է նաև, որ այն խնդրի առարկա է դարձնում լիբանանի ժողովրդի արժանապատվությունը»,- նշված է կուսակցությունների հայտարարությունում:

Այս առիթով հայ քաղաքական երեք կուսակցությունները կարևոր են համարում այս անձի նկատմամբ դատական հետապնդումը և լիբանանյան պետությունից պահանջում են համապատասխան միջոցառումներ որդեգրել նրա նկատմամբ ու հնարավորինս արագ պատժել նրան:

«Հայ քաղաքական երեք կուսակցությունները հայ համայնքի բոլոր զավակներին կոչ են անում՝ այս փուլը ամենայն լրջախոհությամբ շրջանցելու եւ չընկնելու համայնքային և սադրանքների թակարդների մեջ, ինչպես նաև հավատարիմ մնալու Դատի նահատակների և ճշմարտության ու մեր սիրելի հայրենիք Լիբանանին: Հայ քաղաքական երեք կուսակցությունները հավատում են, որ Լիբանանը համակեցության երկիր է, և հայ համայնքը եղել է և միշտ պիտի մնա հարգալից լիբանանյան բոլոր համայնքների և նրանց յուրահատկությունների նկատմամբ, ինչպես որ արժանացել է բոլոր համայնքների հարգանքին: Կոչ կուղղենք բոլորին կողք-կողքի կանգնելու և ազգային միասնականություն դրսևորելու` հաղթահարելու համար երկրին դիմագրաված բազմաթիվ դժվարությունները»,- ասված է համատեղ հայտարարության մեջ:

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին, լիբանանահայ լրագրող Նշան Տեր Հարությունյանի հայտարարության և դրանից հետո ստեղծված հակահայ մթնոլորտի լույսի տակ, հեռախոսազրույց է ունեցել ներքին գործերի նախարար Մուհամմատ Ֆահմիի հետ և նրան հայտնել, որ այս հարցով սոցիալական ցանցերի մեջ տարածված տեսանյութը կրում է համայնքային սադրանքի հրահրման բնույթ: Նա կոչ է ուղղել պետական մարմիններին՝ անմիջապես կանգնեցնել նման մթնոլորտի ձևավորումը:

Ներքին գործերի նախարարը խոստացել է անհրաժեշտ միջոցառումների դիմել և ձերբակալել հակահայ հայտարարություններ կատարած անձին: Բագրատունին նմանօրինակ պահանջով դիմել է նաև Լիբանանի Գլխավոր դատախազին, ինչպես նաեւ ներքին ապահովության ուժերի և բանակի գաղտնի ծառայությանը:

Բագրատունին նաև կապ է հաստատել լրագրող Նշան Տեր Հարությունյանի հետ և նրան տեղյակ պահել այս հարցով ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի հանձն առած քայլերի գծով` դատապարտելով Տեր Հարությունյանի վրա կատարված հարձակումը:

Լիբանանահայ լրագրող և մեկնաբան Նշան  Տեր Հարությունյանը դարձել է սպառնալիքների թիրախ։ «Ալ Ժատիտ» հեռուստաալիքով «Թոք շոու»-ի ընթացքում քաղաքական գործիչ Ուիամ  Ուահապի հետ  տարբեր թեմաներ քննարկելու ընթացքում Տեր Հարությունյանը խոսել է նաև Թուրքիայի կողմից ժխտողականության մասին, որից հետո  թիրախ է դարձել իրենց Թուրքիային մոտ համարող  արմատական շրջանակների համար։ «Թվիթեր»-ում անպարկեշտ արտահայտություններով չբավարարվելով, այդ անձինք և Թուրքիայի  հետ    որոշ կապեր ունեցող անհատները խմբեր կազմելով  հասել են «Ալ  Ժատիտ» հեռուստաընկերության փողոց և հայության հասցեին վանկարկումներ հնչեցնելով պարզել են Թուրքիայի դրոշները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում