Ֆրանսիայում, վերակենդանացման բաժանմունքում գտնվող կորոնավիրուսով հիվանդների թիվը նվազել է՝ հասնելով 879-ի, գրում է երկրի Առողջապահության նախարարությունը:
Ընդհանուր առմամբ, հիվանդանոցներում բուժվում է ավելի քան 11 հազար հիվանդ:
Նշվում է, որ Ֆրանսիայում 156 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով, ապաքինվել է 72 հազար մարդ, մահացել է՝ 29 հազարը։









































