Ըստ Լիվերփուլի համալսարանի անգլիացի գիտնականների, կորոնավիրուսը կարող է պատճառ հանդիսանալ, որ նախկինում գոյություն ունեցած սուր պանկրեատիտը կրկին գլուխ բարձրացնի։ Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, թե ինչպես է վիրուսը կարողանում պանկրեատիտի ակտիվացում առաջացնել:
Ամենից հաճախ այս ախտանշանը նկատվել է ճարպակալությամբ տառապող երիտասարդ տղամարդկանց մոտ։ Մասնավորապես, նրանց արյան մեջ շաքարի և ճարպերի մեծ քանակություն է հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ սուր պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձի բորբոքման ծանր տեսակն է։








































