Եգիպտոսի կառավարությունը որոշել է հուլիսի 1-ից սահմանները բացել օտարերկրյա զբոսաշրջիկների համար և վերսկսել միջազգային կանոնավոր ավիահաղորդակցությունը, գրում է Reuters-ը:
Հուլիսի 1-ից նախատեսում են բացել Սինայի հարավային Շարմ Էլ Շեյխ և Դահաբ, ինչպես նաև Կարմիր ծովում գտնվող Հուրգադա և Մարսա Ալամ հանգստավայրերը: Միջերկրական ծովի ափին իշխանությունները ծրագրում են բացել Մերսա Մաթրու հանգստավայրը:
COVID-19-ի համաճարակի պատճառով փակվել էր Եգիպտոսի զբոսաշրջության ոլորտը, որը կազմում է երկրի ՀՆԱ-ի 5%-ը, հայտնում է գործակալությունը:
Եգիպտոսի կառավարությունը հյուրանոցներին թույլատրել է մայիսի 15-ից ընդունել տեղացի զբոսաշրջիկներին, բայց առավելագույն հնարավորությունների 25%-ի չափով:








































