ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը հանրապետության հանրային սննդի բոլոր կազմակերպություններում՝ կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում: Լայնածավալ ստուգայցերը շարունակական են, դրանք անցկացվում են երկրի բոլոր մարզերում, և, իհարկե, Երևանում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ:
Սկսենք վիճակագրությունից։ Ընդհանուր առմամբ, արտակարգ դրություն ընթացքում, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սննդի շղթայում գործող քանի՞ տնտեսավարողների մոտ է եղել, քանիսո՞ւմ ու ի՞նչ ժամանակահատվածում են արձանագրվել խախտումներ։







































