Վրաստանում կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 828-ի: Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է վարակի 6 նոր դեպք:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների դեպարտամենտի ղեկավար Խաթունա Զախաշվիլին նախօրեին հայտարարել էր, որ հինգ նոր դեպքերի վարակի աղբյուրը չի հայտնաբերվել:
Ըստ կառավարության StopCov.ge պորտալի, ապաքինված հիվանդների թիվն աճել է 4-ով և այժմ կազմում է 694 մարդ: Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների ավելի քան 80%-ն արդեն ապաքինվել է:
3230 մարդ գտնվում է կարանտինում, իսկ 285-ը՝ հիվանդանոցներում բժշկական հսկողության տակ:
13 հիվանդ մահացել է կորոնավիրուսով վարակի հետևանքով առաջացած բարդություններից: