Այսօր՝ հունվարի 11-ին, տեղի է ունենում ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ նիստը:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց. «2019-ի մարտի 22-ին Հայաստանը ստանձնեց ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նախագահությունը 2 տարի ժամկետով»:
Նրա խոսքով` աշխարհի ցանկացած ծայրից ՀՀ քաղաքացիները կարող են տեսակապով դիմել ՀՀ դիվանագիտության ծառայության մարմիններ. «Մասնավորապես ՀՀ վերադառնալու վկայական ստանալու ծառայություններ: ՀՀ քաղաքացիների համար սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ Կատարի, Սերբիայի և Չինաստանի հետ: ԵՄ մուտքի ազատականացման հարցը մեզ համար մնում է գերակայություն»:







































