ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի խոսնակ Քեյլի Մաքինանին ասել է, որ ԱՄՆ նախագահը մտադիր չէ «պատժել» Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ երկրից ԱՄՆ զորքերի դուրսբերումով։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
Նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք Թրամփը չի՞ մտածում նման քայլի դիմել՝ ի պատասխան Մերկելի՝ G7- ին անձամբ մասնակցելու մերժմանը:
«Նա երբեք որոշումներ չի կայացնում պատժելու աշխարհի այս կամ այն առաջնորդին», – պարզաբանել է Մաքինանին:
Նա ընդգծել է, որ նախագահը գործում է միայն ելնելով Միացյալ Նահանգների շահերից:







































