Մյունխենում անհայտ անձինք մեքենայով ներխուժել են մի խումբ մարդկանց մեջ: Այս մասին Twitter-ում հաղորդել է քաղաքի ոստիկանությունը:
Դրանից հետո նրանք դուրս են եկել մեքենայից և սկսել ծեծի ենթարկել մարդկանց: Այնուհետև մեքենան անհետացել է:
Ոստիկանությունը նշել է, որ հանցագործները որոնվում են: Իրավապահ մարմինները շրջափակել են դեպքի վայրի տարածաշրջանը։
Միջադեպի արդյունքում վիրավորվել է երեք մարդ: Նրանք հոսպիտալացվել են։









































