Մինչ Հայաստանի կառավարությունը պայքարում է կորոնավիրուսի դեմ, իրենց ընդդիմադիր հռչակած որոշ սուբյեկտներ և ուժեր համախմբման պրոցեսներ սկսել, ակնհայտորեն՝ իշխանափոխության օրակարգով։ Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա»-ի հետ համագործակցության հուշագիր ստորագրած «Բարգավաճ Հայաստանը», Ռուսաստանին պարբերաբար ռևերանսներ անող, Կադիրովի եղբայր Արթուր Վանեցյանը, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն ու նրա շրջապատը պահանջում են իշխանությունների հրաժարականը։ ԱԺ-ին ուղղված թափանցիկ ակնարկով անդրադարձել է նաև ՀՅԴ Գերագույն Մարմինը տարածած հայտարարությամբ, որտեղ խորհրդարանին կոչ է անում գնահատել վարչապետի անպատասխանատու աշխատանքը: Ուրբաթ օրը ԲՀԿ քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ կառավարությանը տրվել էր բավարար ժամանակ խոստումներն իրականացնելու համար, սակայն պետությունը փորձադաշտ չէ, և կառավարությունը պետք է փոխվի։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանի հետ:









































