2014-ին Դոնբասի երկնքում խոցված МН17 չվերթի ուղևորատար ինքնաթիռը չէր կարող խոցված լինել ռազմական ինքնաթիռի միջոցով: Այս մասին երեքշաբթի օրը՝ հունիսի 9-ին, Նիդեռլանդներում կայացած դատական նիստում ասել է դատախազ Ուարդ Ֆերդինանդուսը՝ գրում է ՏԱՍՍ-ը:
«Հարցը, թե հնարավոր էր արդյոք Boeing-ը ռազմական ինքնաթիռի միջոցով խոցել, զննել են տարբեր անկյուններից: Շատ աղբյուրներ ցույց են տվել, որ նման սցենարն անհնար է: Ամենակարևոր և օբյեկտիվ տեղեկատվությունը ստացվել է ռադարային տվյալների, ձայնային ինքնագրիչների վերլուծությունից, ռուս և ուկրաինացի դիսպետչերների միջև բանակցություններից և մի շարք անկախ փորձագետների կողմից անցկացված դատաբժշկական փորձաքննության արդյունքներից», – ասել է դատախազը:
Նա նշել է, որ այս սցենարը լիովին ուսումնասիրված է, և «օդային հարձակումը չի կարող հանգեցնել MH17-ի կործանմանը»:
Այս եզրակացությունների հիմքում ընկած է այն փաստը, որ առաջնային ռադիոտեղորոշիչի տվյալները չեն արձանագրել MH17 չվերթի վթարի պահին օդային տարածքում այլ ինքնաթիռների առկայություն: Եվ դա անհամապատասխան է դարձնում այս սցենարի քննության շարունակությունը», – ասել է Ֆերդինանդուսը:








































