Մինչ Հայաստանի կառավարությունը պայքարում է կորոնավիրուսի դեմ, ընդդիմադիր դաշտում համախմբման պրոցեսներ են ընթանում, ակնհայտորեն՝ իշխանափոխության օրակարգով։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի և ՔՊ կուսակցության հանրային կապերի պատասխանտու Վահագն Ալեքսանյանի հետ։ Կձևավորվի՞ կառավարության դեմ միասնական քաղաքական «ճակատ», որը կդնի վարչապետի և կառավարության անվստահության հարց: Անցնող օրերին վարչապետի և կառավարության հրաժարականի մասին տարբեր ուժերի հայտարարությունների շղթան առաջացնում է այդ հարցը:







































