«Մենք հիմա գտնվում ենք շատ յուրիօրինակ, ոչ ստանդարտ և վտանգավոր իրավիճակում: Ես չեմ ասում պատերազմական իրավիճակ, որ ի սկզբանե հայտարարվեց»,- ՄԱՀՀԻ-ում կազմակերպված քննարկմանը տեսակապի միջոցով ասաց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին:
Նրա խոսքով՝ թեզը, որ դիմակներ կրելը օգնում է մարդուն և իր հարազատներին, եթե ավելի վաղ շրջանառվեր, ավելի ազդեցիկ կլիներ. «Ուղերձները ի սկզբանե պետք է լինեին այնպիսին, որ դրանք անմիջականորեն վերաբերեին մարդկանց սեփական և հարազատների անվտանգությանը: Ես կարծում եմ, որ ի սկզբանե էր պետք սահմանել շատ կոշտ և շատ խիստ սահմանափակումներ»:
«Սա մի իրավիճակ է, երբ շահառուները բոլորն են, սակայն մյուս կողմից՝ յուրաքանչյուրը կարծում է, որ ինքը չի շահառուն, այլ իր հարևանն է, վերացական հայաստանցին»,- նշեց Լաուրա Բաղդասարյանը:
Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ նա նկատեց, որ լոքդաունը վերաբերվեց սոցիալական ակտիվությանը, տնտեսական գործունեության սահմանափակումներին, բայց չվերաբերվեց քաղաքական ակտիվ գործունեությանը:
Մանրամասն՝ տեսանյութում:










































