Friday, 03 07 2026
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան

Հինգ ընտանիքում մեկից ավելի մարդ է մահացել՝ կորոնավիրուսի հետևանքով. Hetq.am

Hetq.am-ը   գրում է. «Հունիսի 2-ին սոցիալական ցանցերում հայտնվեցին Հայաստանում կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները՝ անուն-ազգանուններ, ծննդյան/մահվան օրեր, հասցեներ։ Առողջապահության նախարարությունից «Հետքին» հայտնեցին, որ դրանք իսկապես համապատասխանում են իրենց տվյալներին, ճշգրիտ են։ Պահպանելով անձնական տվյալների գաղտնիության էթիկական և օրինական պահանջները` փորձել ենք վերլուծել արտահոսած տվյալները։ Վերլուծությունը հիմնված է մինչև մայիսի 31-ը գրանցված մահերի վերաբերյալ տվյալների վրա։

Հայաստանում գրանցվել է հինգ դեպք, երբ նույն հասցեում բնակվող երկու անձ մահացել է կորոնավիրուսից։ Մեկից ավելի կորուստ ունեցած ընտանիքներից չորսը Երևանից են, մեկը՝ Արարատի մարզից։

Հինգ մարդ մահացել է «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում։ Նրանք բոլորը տղամարդիկ են՝ 69-82 տարեկան։

Կորոնավիրուսից ամենաշատը մահացել են Երևանի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի և Գեղարքունիքի բնակիչները։

Կոտայքի մարզում կորոնավիրուսից մահացել է 13 անձ։ Նրանք եղել են երեք հիմնական օջախների բնակիչներ՝ Աբովյան, Չարենցավան և Հրազդան։

Արարատի մարզում վիրուսից մահացել է 12 անձ։ Նրանք եղել են մարզի տարբեր գյուղերից և քաղաքներից, այսինքն՝ վիրուսը ոչ թե օջախային, այլ տարածական բնույթ է կրում այս մարզում։

Մահացածներից 10-ը եղել են Արմավիրի մարզից։ Նրանք, մեծ մասամբ, եղել են օջախ հանդիսացող Վաղարշապատի և հարակից գյուղերի բնակիչներ։

Գեղարքունիքում նույնպես 10 մահ է գրանցվել, որից 4-ը՝ Վարդենիսի բնակիչ։ Մահացած անձանցից երկուսը՝ Սևանի, իսկ մնացածը՝ հարակից գյուղերի բնակիչներ են։

Շիրակի մարզի 6 բնակիչ է մահացել կորոնավիրուսից, որից 4-ը Գյումրիին հարակից փոքր թաղամասից, իսկ 2-ը՝ Գյումրիից։ Այստեղ նույնպես վիրուսից մահացությունն օջախային բնույթ է կրում։

Լոռիում և Տավուշում՝ երկուական, իսկ Սյունիքում՝ մահվան մեկ դեպք է գրանցվել։

Երևանում կորոնավիրուսից մահվան դեպքեր ամենաշատը գրանցվել են Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա համայնքների բնակիչների շրջանում։

Շենգավիթից 13 անձ է մահացել կորոնավիրուսի հետևանքով։ Նրանցից 10-ը հարակից շենքերի բնակիչներ են։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից 12 անձ է մահացել կորոնավիրուսի հետևանքով։ Նրանցից ութն ապրել է իրար մոտ գտնվող շենքերում։

Կենտրոն, Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջաններից՝ 7-ական, Էրեբունուց՝ 6, Աջափնյակից ու Արաբկիրից՝ 5-ական, Դավթաշենից և Քանաքեռ-Զեյթունից՝ 4-ական, իսկ Նուբարաշենից 1 բնակիչ է մահացել։

Կորոնավիրուսից մահերի թիվը համեմատական է բնակչության թվին:

Հայաստանի այն համայնքներում, որտեղ բնակչությունը խիտ է, կորոնավիրուսից մահացությունը բարձր է։ Նույն տրամաբանությունը գործում է նաև Երևանի վարչական շրջանների բնակչության համեմատության պարագայում»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում