Wednesday, 01 07 2026
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
Նոր համաձայնագիր․ Երևանն ու Աստանան միմյանց հողատարածքներ են հատկացնելու
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Անարդարության խնդիրը ֆունդամենտալ լուծում է ստանալու․ Անդրանիկ Քոչարյան
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Դառը փորձ ունենք․ կեղծ թղթերի հիման վրա պարտադիր զինծառայությունից ազատվողները զգալի թիվ են կազմում
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Քրեական հետապնդումն ապօրինի էր». դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրգործը կարճվեց

Հունիսի 5-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը քրեական գործը դատական քննության նախապատրաստելու փուլում, դեռ մինչև դատական նիստի նշանակումը կարճել է դատավոր Դավիթ Գրիգորյանի և դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի գործի վարույթը:

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին` դատավորի նկատարած պաշտոնեական կեղծիքին օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292 հոդվածով՝ քրեական գործը վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում դատավորը կարող է կայացնել մի քանի, այդ թվում՝ քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում:

Պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել դատարան այն մասին, որ ապօրինի ճանաչված ապացույցները բացառում են անձի նկատմամբ քրեական հետապնդումը:

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը, լինելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, վարույթ էր ընդունել Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների քրեական գործը, այդ գործի շրջանակներում անձնական երաշխավորությունների հիման վրա  2019 թվականի մայիսի 18-ին կալանքից ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին:

Դավիթ Գրիգորյան դատավորի լիազորությունները, նրա վերաբերյալ քննվող քրեական գործով պայմանավորված, կասեցվել էր 2019 թվականի հուլիսից:

Մեզ հետ զրույցում Դավիթ Գրիգորյանի շահերի պաշտպան, փաստաբան Գեորգի Մելիքյանն այս գործի առնչությամբ ասել էր հետևյալը. «Քրեական գործ հարուցելու որոշումը ապօրինի լինելու պայմաններում քրեական հետապնդումն ինքնին անօրինական է, այսինքն՝ առերևույթ քրեական գործ հարուցելու որոշման ապօրինության դեպքում քրեական հետապնդում չի կարող իրականացվել: Դավիթ Գրիգորյանի գործով կա վերաքննիչ քրեական դատարանի՝  օրինական ուժի մեջ մտած դատական ակտը՝ 2019  թվականի օգոստոսի 5-ի որոշումը, որը փաստել է, որ քրեական գործ հարուցելու որոշմամբ՝ 2019 թվականի հունիսի 18-ի որոշման մասին է  խոսքը, գլխավոր դատախազը չի հաղթահարել դատավորի անձեռնմխելիությունը, մասնավորապես՝ չի ստացել ԲԴԽ-ի համաձայնությունը՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ: 2019 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը մերժել է գլխավոր դատախազի բողոքը, և Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ:

Հիմա ելնեն երկինք, իջնեն ներքև՝ կոպիտ ասած, Դավիթ Գրիգորյանի քրեական հետապնդումը ապօրինի ու դատապարտված է: Ով էլ լինի դատավորը, եթե անգամ գործը դատաքննության գործընթաց մտնի, ինքնին ապօրինի է քրեական հետապնդումը: Քրեական գործի հարուցման ապօրինի լինելու պայմաններում ինչ ապացույց էլ ձեռք բերեն, բոլորը անթույլատրելի են: Ըստ էության՝ ամբողջ նախաքննությունն ինքնին անօրինական է»:

Փաստաբան Գեորգի Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառել է. «Այսօր երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ապօրինի իրականացվող քրեական հետապնդումը և ի շնորհիվ դատավոր Դավիթ Բալայանի արդարացման ակտի վերջինս արդարացվեց։ Ցավակցում ենք ՀՔԾ և դատախազությանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում