Նրանք, ովքեր լավ չեն հասկանում և հասկանալու հետ կապված օբյեկտիվ, բնածին պրոբլեմներ ունեն, մենք նրանց տեսանելի և հասկանալի կերպով կբացատրենք և այս անգամ նրանք ցկյանս կհասկանան ու այլևս չեն փորձի քիթները խոթել այնտեղ, որտեղ իրենց տեղը չի։ Բոլորն ըստ ընթացակարգերի կհայտնվեն իրենց արժանի տեղերում։ Կառավարության նկատմամբ սաբոտաժային քայլերն արժանանալու են գնահատականի և այդ գնահատականների հեղինակներն արժանանալու են կոնկրետ գնահատականների։ Նրանք նետվելու են Հայաստանի քաղաքական պատմության աղբանոցը։ Նրանք այնտեղ են դե ֆակտո և այնտեղ լինելու փաստը դե յուրե կարձանագրվի»,-Ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։









































