Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 195-ով՝ հասնելով 13 հազար 325-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 11 դեպք, ընդհանուր՝ 211, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 85-ով և հասել 4 հազար 99-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. – «Բուժառուները եղել են 52, 61, 63, 64, 65, 70, 79, 80, 88, 88 տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։ Հիշեցնենք, Առողջապահության նախարարության խոսնակը հաղորդել էր, որ կորոնավիրուսի թեստերի հիմնական ծավալն իրականացնող՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան երեկ չի աշխատել ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով: «Սրանով պայմանավորված՝ այսօրվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ», – գրել էր Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԵՊԲՀ քոլեջի փոխտնօրեն, ստոմատոլոգ Տիգրան Հովհաննիսյանի հետ:







































