Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդը երեխաների համար գիրք է հրատարակել, որը հիմնված է նրանց իսկ կողմից ուղարկված հարցերի վրա: 32 էջանոց «Արդյոք թագուհին կրու՞մ է թագը քնած ժամանակ» գեղեցիկ ձևավորված գիրքը երեխաներին պատմում է թագուհու օրվա ռեժիմի մասին,- գրում է The Daily Mail-ը:
Գլխավոր հերոսները երկու հետաքրքրասեր երեխաներն են, որոնք հետազոտում են Բուքինգհեմյան ամրոցը և նրա մերձակայքը՝ սպասավորի և կորգի ցեղատեսակի շան ուղեկցությամբ: Գրքի սկզբում գրված է, թե ինչ պետք է անեն երեխաները թագուհուն հանդիպելիս. «Տղամարդիկ և տղաները պետք է խոնարհվեն, իսկ կանայք և աղջիկները ծնկի գան»:
«Սկզբում Դուք պետք է նրան դիմեք Ձերդ մեծություն, իսկ հետագա խոսակցության ընթացքում օգտագործեք «մէմ» բառը»: Գրքում նաև պատմվում է այն մասին, որ ամրոցում կա 650 սենյակ, իսկ թագավորական շները՝ Լիննետը, Մոնտին, Ուիլլոուն, Սիդրը, Քենդին, Վուլկանն ու Հոլլին, միշտ ճանապարհորդում են թագուհու հետ, անգամ ինքնաթիռով:











































