Իրանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է երկրում կորոնավիրուսի հետ կապված հունիսի 7-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ:
Ըստ ներկայացված տվյալների, Իրանում վարակակիրների թիվն ավելացել է 2 364-ով, հասնելով 171.789-ի, մահացածների թիվն ավելացել է 72-ով՝ ընդհանուրը՝ 8.291, ծանր վիճակում է գտնվում 2.596 հիվանդ, ապաքինվածների թիվն ավելացել է 2.279-ով՝ կազմելով 134.349 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 1.084.857 անձ: