Բրիտանացի փորձագետները հայտնել են, թե որն է բոլոր ժամանակների կուլտային նորաձև իրը: Մասնագետները ընտրություն են կատարել փոքր սև զգեստի, ջինսե բաճկոնակի, պլատֆորմի վրա կոշիկների, կիպ տաբատների և կաշվե բայքերական բաճկոնի միջև: Այս մասին գրում է Mirror-ը»
Սակայն հաղթել է կարճ կիսաշրջազգեստը:
Պարզվել է՝ այն ամենահիշվող նորաձև թրենդն է, որն արդիական է ի հայտ գալու պահից ի վեր:
Կուլտային նորաձև իրերի մեջ են մտել նաև պրինտով մարզահագուստը՝ թայ-դայ ոճի, 1920-ական թվականների ոճով ուլունքներով հագուստը, նեղ ջինսերը:
Փորձագետները նշել են, որ հագուստի շատ կուլտային առարկաներ պահվում են մարդկանց պահարաններում: Իսկ այսօրվա նորաձև իրերը հին թրենդներն են: