Լիբիայի Անցումային ազգային խորհրդի ուժերը (ԱԱԽ) հայտարարել են, որ վերահսկողության տակ են վերցրել Տրիպոլիի մերձակայքում գտնվող Աին Զառա և Վադի ար-Ռաբիա շրջանները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Բարկության հրաբուխ» ռազմական գործողության մամուլի ծառայության հաղորդմամբ, ԱԱԽ-ի ուժերը արտաքսել են Հաֆթարի բանակի խմբավորումներին և ամբողջովին ազատագրել նշված շրջանները:
Լիբիայում ներկայումս զինված բախումներ են ընթանում տարբեր առաջնորդների կողմնակիցների միջև: Երկիրը ղեկավարում է ազգային համաձայնության կառավարությունը (ԱԱԽ), որը ղեկավարում է վարչապետ Ֆայեզ Սարաջը և «արևելյան կառավարությունը»՝ Աբդուլահ Աբդուրահաման աթ-Թանիի գլխավորությամբ: Արևելյան կառավարությանն աջակցում է Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը: