Monday, 20 07 2026
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան

Եթե մինչև հուլիս նոր օրենքը չընդունվի, մրցույթը կհայտարարվի գործող «խայտառակ» օրենքով. «Եթերը վարակազերծելու» օրինագիծը լրամշակվում է

ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանի, Մխիթար Հայրապետյանի ու Վահագն Թևոսյանի հեղինակած «եթերը վարակազերծելու» վերաբերյալ օրենքի նախագիծը շուտով կքննարկվի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծում ներառվել են կառավարության, հեռուստառադիոընկերությունների և հասարակական կազմակերպությունների ընդունելի առաջարկները, և հենց այդ՝ լրամշակված տարբերակը կքննարկվի հանձնաժողովի առաջիկա նիստում, որը նախատեսված է մոտ օրերս։ Թե հասարակական կազմակերպությունների և այլոց ներկայացրած առաջարկությունների որ մասն է ընդունվել, դեռ պարզ չէ։ Լրամշակված տարբերակը դեռևս բերվում է ավարտուն տեսքի։

Հիշեցնենք, որ պատգամավորների առաջարկած նախագծով փոփոխություններ են նախատեսվում «Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում։ Նախագծերի փաթեթը շրջանառության մեջ էր դրվել դեռևս ապրիլին։ Մխիթար Հայրապետյանի խոսքերով՝ այս նախագծով հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում իրենք լրջագույն բարեփոխումներ են իրականացնելու՝ դրանով նաև վերահաստատելով եթերը մաքրելու, վարակազերծելու իրենց կամքն ու պատրաստակամությունը։ Այս փոփոխություններով պատգամավորներն ակնկալում են հանրային հեռարձակողների տեսալսողական արտադրանքի որակի բարձրացում, իրավական բարենպաստ և հեռանկարային դաշտի ստեղծում, մեդիա ոլորտում հավասար մրցակցային միջավայրի ստեղծում, բարձրորակ լրագրության ստեղծում, մեդիա գրագիտության բարձրացում, ատելության խոսքի նվազում, մեդիայի արդյունավետ կառավարում, մեդիա ոլորտում սեփականության իրավունքների թափանցիկություն, հավաստի և բովանդակալից մեդիա արտադրանքի ապահովում, պատասխանատվության անհատականացման ապահովում։

Փոփոխությունների փաթեթով առաջարկվում է նաև հստակ կարգավորում տեսալսողական տեղեկատվության լեզվի հետ կապված: Մասնավորապես, առաջարկվում է անցում կատարել հայերեն հաղորդումների՝ անկախ տեսակներից:

Նախատեսվում է պահանջ կրկնօրինակել, հնչյունավորել այլ լեզուներով տեսալսողական հաղորդումները, կամ դրանք մատուցել բնօրինակով և ենթագրերով: Կարգավորումն ունի նպատակ՝ սույն օրենքի սկզբունքների համատեքստում բարձրացնելու տեսալսողական արտադրանքի որակն ու պահանջարկը, մեծացնելու հայրենական արտադրանքը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը շարունակում է համարել, որ նախագիծը բավականաչափ պրոֆեսիոնալ չէ և չի լուծում այն բոլոր խնդիրները, որոնց մասին իրենք բարձրաձայնում են տարիներ շարունակ։ Ինքը հանձնաժողովին է ներկայացրել 30-ից ավելի առաջարկներ, բայց եթե անգամ այդ 30 առաջարկներն էլ ներառվեն նախագծում, օրինագիծը չի փրկվի դրանից ու արդիական չի դառնա։ «Մենք գործ ունենք արդեն իսկ հնացած մոտեցումների հետ։ Մենք միշտ բարձրաձայնել ենք, որ թվայնացման դարաշրջանում լիզենզավորման մրցույթներից պետք է հրաժարվել և անցնել պարզեցված մրցութային կարգին, քանի որ տեսել ենք, թե ինչ խայտառակ մրցույթներ են նախկինում կայացվել բարդ ընթացակարգով, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, հովանավորչությամբ»,- ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ ինքը տեղեկացված չէ, թե ներկայացված 30-ից ավելի առաջարկություններից քանիսն են ընդունվել, կամ ընդունվել են առհասարակ, թե ոչ։ Մելիքյանը նաև ասաց, որ առ այսօր չի ստացել նախագծի լրամշակված տարբերակ և չգիտի, թե ինչ փոփոխություններ են կատարվել․

«Ամենակարևոր խնդիրը, որը մենք բարձրաձայնում ենք, դա այն է, որ Հայաստանում այդպես էլ չստեղծվեց մասնավոր մուլտիպլեքս, որը շատ կարևոր է։ Իսկ այդ հնարավորությունը պետք է օրենսդրորեն ստեղծվի»։ Մելիքյանի խոսքերով՝ օրենսդրական պայմաններն այնքան բարենպաստ պետք է լինեն, այնքան հրապուրիչ, որ մասնավոր մուլտիպլեքսը ստեղծվի, իսկ գործող «խայտառակ օրենքում», ինչպես նաև ներկայացված նախագծում այդ լուծումները, պայմանները չեն առաջարկվում։ «Երբ օրենքը փոխվում է, նշանակում է, որ գործող օրենքը չի կարգավորում բազմաթիվ օրենքներ, թույլ է։ 10 տարի շարունակ մենք ասում էինք, որ օրենքը վատ է, բայց այն իշխանությունները չէին փոխում, որովհետև այդ օրենքը լավագույնս ծառայում էր նրանց քաղաքական նպատակներին։ Հեղափոխությունից հետո առաջին օրվանից մենք ասում ենք, որ հեղափոխությունը պետք է հասնի հեռարձակման ոլորտ, փոխվի օրենքը, ոլորտը արմատական փոփոխությունների կարիք ունի, բայց հիմա տեսնում ենք, որ իշխանությունները չգնացին այդ ճանապարհով։ Ներկայացվել է մի նախագիծ, որտեղ անգամ ձևակերպումները իրավաբանական չեն։ Ես համարում եմ, որ այս նախագիծը շատ թույլ է, այն դեռ չընդունված՝ արդեն իսկ հնացված է և ընդունելի չէ, անգամ խոցելի է մոտեցումը՝ ընդունել օրենքը, հետո նոր այլ փոփոխություններ կատարել»,- ընդգծեց Մելիքյանը։

Նշենք, որ պատգամավորների շտապողականությունը այս նախագծի ընդունման հարցում մեծապես պայմանավորված է նրանով, որ հուլիսի 15-ից ավարտվում են հեռուստաընկերությունների լիցենզիաների ժամկետները, և ավարտից հետո պետք է նոր մրցույթ հայտարարվի։ Իսկ եթե նոր օրենքը չընդունվի, ապա մրցույթը պետք է հայտարարվի գործող օրենքով, որն արդեն նշեցինք, որ խոցելի է և Մելիքյանի բնութագրմամբ՝ խայտառակ։

Աշոտ Մելիքյանն առաջարկում է մեկ տարով երկարաձգել բոլոր լիցենզիաների ժամկետները և այդ ընթացքում լրամշակել օրենքի նախագիծն ու այն ուղարկել միջազգային փորձաքննության։ «Պետք է ունենալ որակյալ օրենք, թեկուզ մեկ տարի անց»,- եզրափակեց Մելիքյանը։

ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հուլիսի 20-ին ՀՌԱՀ-ը հայտարարելու է նոր մրցույթ, և եթե մինչ դա նոր օրենքը չընդունվի, ապա մրցույթը հայտարարվելու է գործող օրենքի համաձայն։

Մեր դիտարկմանը՝ ՀՌԱՀ-ում քննարկվե՞լ է, օրինակ, Աշոտ Մելիքյանի առաջարկած տարբերակը՝ մեկ տարով երկարաձգել լիցենզիաների ժամկետները և այդ ընթացքում որակյալ օրենք ընդունել, Հակոբյանը կարճ պատասխանեց. «Ես նրանց ասածները չեմ մեկնաբանում»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում