Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում հրավիրվեց արտահերթ նիստ` կապված համավարակի հետ: Այժմ քննարկվում է Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը:
«Մեկուսացածների և ինքնամեկուսացածների թվաքանակը անընդհատ կարող է ավելանալ: Այս նախագծի ընդունման դեպքում մենք խնդիրներ կառաջացնենք գործատուների համար»,- հայտարարեց սոցապ փոխնախարար Սմբատ Սաիյանը:
Նրա խոսքով` ներկայացվող նախագիծը չի լուծում իր առջև դրված նպատակը. «Կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ այս նախագծի ընդունումից»:
Մանրամասները՝ տեսանյութում: