Այսօր դեռևս Փաստահավաք հանձնաժողովը չձևավորված խոսել այն մասին, թե դա կենսունակ չի լինելու, լուրջ չէ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով քննադատություններին, թե ստեղծվելիք հանձնաժողովը չի կարողանալու կատարել իր առջև դրված խնդիրները, որ այն կենսունակ չի լինելու:
«Եթե որևէ մեկն ասեր, որ այդ օրենքում այս-այս կարգավորումը չկա, անհրաժեշտ է այն ավելացնել կամ փոխել, դա հասկանալի կլինի: Այսինքն երբ մենք փաստաթուղթն ենք քննարկում, ասում ենք՝ այս մեկը ավել է, մյուսը պակաս է, դա հասկանալի է: Բայց Կիկոսի մահի սինդրոմով առաջնորդվել, և ժամանակից շուտ հայտարարել, թե կենսունակ չի լինելու, շատ լավ էլ կենսունակ է լինելու: Ես համոզված եմ, որ կենսունակ է լինելու: Ես համոզված եմ, որ կլինեն ապաքաղաքական գործիչներ, որոնք հանձնաժողովում տեղ կզբաղեցնեն և իրենք շատ արդյունավետ գործունեություն կծավալեն»: