Monday, 06 05 2024
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

«Նրանք գործել են քաղաքական ինքնասպանություն». Արցախում նոր ընդդիմություն է ձևավորվում՝ առայժմ ցանցային եղանակով

Որքան էլ թվում է, թե Արցախում հետընտրական բուռն միջոցառումներ տեղի չունեցան, ընտրություններին որպես ընդդիմադիր մասնակցած քաղաքական գործիչներ էլ պաշտոններ ստացան՝ իրավիճակն այնտեղ այնքան էլ հանդարտ չէ։

Ակնհայտ է, որ Արայիկ Հարությունյանի ընտրվելու, նրա իրականացրած կադրային քաղաքականության դեմ կան լուրջ դժգոհություններ, և պետք են նաև քաղաքական ուժեր ու գործիչներ այդ դժգոհությունները կոնսոլիդացնելու համար։ Եվ քանի որ դա չեն անելու խորհրդարանական ուժերը, դաշտը բաց է մնում արտախորհրդարանականների համար։ Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ չնայած իր ունեցած դժգոհություններին, նման պատրաստակամություն չի ստանձնում։ Այս դաշտում ակտիվ է Արցախի հեղափոխական կուսակցությունը։ Հիշեցնենք, որ հենց այս ուժը և նրա ղեկավար Արթուր Օսիպյանը նաև նախընտրական շրջանում էին ակտիվ բողոքի ակցիաներ, հանրահավաքներ անցկացնում։

Արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի կարծիքով՝ սպասվելիք շարժումները պետք է համարել ընդդիմադիր։ Պատճառաբանությունը հետևյալն է․«Ընդդիմադիր կարող են լինել այն շարժումները, որոնք հակադրված են օրինական իշխանություններին։ Իսկ Արցախում տեղական մակարդակի վրա այդպիսի իշխանություն գոյություն չունի։ Այսպես կոչված ընդդիմադիրների համար Արայիկ Հարությունյանը որևէ օրինավորություն չունի և ընտրությունների ժամանակ չի ընտրվել որպես տարածքի ղեկավար։ Հետևաբար՝ ես այդ շրջանակը կհամարեմ ազգային պետական առաջնահերթություններով և պատասխանատվությամբ առաջնորդվող շրջանակ, որը բավականին լայն է ու դեռ կազմակերպված չէ մի կառույցի մեջ»։

Ըստ Քանանյանի՝ այն գործելու է ցանցային եղանակով, քանի դեռ Հայաստանում մոլեգնում է կորոնավիրուսային համաճարակը. «Արցախում նույնպես միջոցներ են ընդունված համավարակն Արցախում կանխելու ուղղությամբ։ Այս կարանտինային պայմաններում, բնականաբար, դիմադրական որևէ գործունեություն չի ծավալվելու։ Ցավոք սրտի, քրեական օլիգարխիան առավելագույնս փորձում է օգտվել համավարակի ընձեռած դյուրություններից, նրանք վերսկսել են ապօրինի քայքայիչ հէկերի շինարարությունը Քարվաճառում։ Մենք պետք է սպասենք, որ ամբողջ Հայաստանում համավարակը նահանջի, ու երբ մենք դուրս գանք համավարակի պատճառած ֆորս-մաժորային իրավիճակից, այդ ժամանակվանից հստակ քայլեր են ձեռնարկվելու Արցախում հակահայաստանյան քրեական օլիգարխիայի դեմ, ապօրինի վարչակազմի տեղում հեղինակազրկմանը, որովհետև Արցախում նման իշխանություն ունենալը ծայրագույն սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը՝ անգամ եթե ՀՀ վարչապետն այդքանը չի ընկալում»։

Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի՝ կադրային քաղաքականության շուրջ հասարակական դժգոհություններին, մեր զրուցակիցն ասաց. «Վաղաժամ է խոսել դժգոհություններից։ Ավելի շուտ՝ զարմանք է առաջացրել այդպիսի մոտեցումը կադրային քաղաքականության հետ կապված։

Կատարվածն ավելի շուրջ պետք է բնութագրել որպես քաղաքական խեղկատակություն կամ բացարձակ անհեթեթություն ու ժողովրդի, իրավունքի, ցինիզմի դրսևորում»։

Կամո Աղաջանյանի նշանակումն ԱԱԾ պետի պաշտոնում, ըստ Քանանյանի, հենց այդպիսի ցինիզմի դրսևորում է. «Այդ մարդը Բակո Սահակյանի օրոք եղել է բռնաճնշումների ամենաբութ գործիքը։ Այդ անձի տեղը բանտն է, ընդ որում՝ երկար տարիներով, բայց նշանակում են ԱԱԾ պետ։

Դրանից ավելի անհեթեթ բան կամ ապտակ հասարակության երեսին՝ հնարավոր չէ պատկերացնել։ Իսկ ռազմահայրենասիրության նախարարության հիմնադրումը կատարյալ խեղկատակություն է մի կողմից, մյուս կողմից ազդակ, որ անձը, որը չափից ավելի շատ է կախված ռուսական հայ օլիգարխիկ շրջանակների հետ, որոնք, բնականաբար, Հայաստանի Հանրապետության շահերով չէ, որ առաջնորդվում են Արցախի տարածքում, պարզապես ռուսաստանյան գաղափարախոսական մոտեցումները կապկելու միջոց է։ Մեռելածին իշխանություն է՝ զրո հարգանքով ու նրանք դեռ իրենց արժանին ստանալու են։ Մի բան հստակ է՝ ոչ միայն տեղական իշխանության ներկայիս ղեկավարը, որը ընտրվել է ծայրագույն կեղծիքներով ու կաշառմամբ, այդ անձի կառավարության մաս կազմած յուրաքանչյուր ոք անհատապես կրում է միևնույն պատասխանատվությունն ու արժանանալու է միևնույն մերժողական վերաբերմունքին։ Այդ բոլոր անձինք քաղաքական ինքնասպանություն են գործել, զրոյացել բնակչության ու հասարակության աչքին, նրանք լիակատար պատասխանատվություն կկրեն իրենց ղեկավարի հետ միասին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում