Շատ դժվար է մնալ կոռեկտության սահմաններում, որպեսզի այդ մարդու պատասխանը կարողանաս տալ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարությանը, թե եթե ես Ալիևի տեղը լինեմ, 3-4 ամսից կհարձակվեմ Հայաստանի վրա:
«Իշխանության մոլուցքը որոշ մարդկանց այնքան է տարել, որ կարծես արդեն մոտեցել են պետական դավաճանությանը և պատրաստ են ցանկացած բան զոհել հանուն իշխանության մոլուցքի: Աբսուրդի աստիճանի հասնող հայտարարություններ են: Մի անգամ ես ասել եմ, որ մենք երկրում հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենք, և այդ ոլորտում առողջապահության նախարարությունը կորոնավիրուսին զուգահեռ այստեղ ևս լրջագույն անելիք ունի»,-ասաց նա: