Monday, 29 06 2026
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր

Բանկերը դարձել են սոսկ լոմբարդներ, փող տվողներ․ համակարգում ռեֆորմների կարիք կա

Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը կարծում է, որ բանկային համակարգում տիրող անբարենպաստ իրավիճակը վերացնելու համար լուրջ ռեֆորմների անհրաժեշտություն կա։

Վերջին շրջանում քաղաքացիների, գործարարների շրջանում մեծ է դժգոհությունը, որ բանկերը վարկեր չեն տրամադրում։ «Առաջին լրատվական»-ը բազմաթիվ ահազանգեր է նաև ստացել գյուղացիներից գյուղվարկերի տրամադրման գործընթացում առաջացած խնդիրների մասով։ Զրուցել ենք տարբեր համայնքների բնակիչների, ղեկավարների հետ, ովքեր հաստատել են, որ գյուղվարկերի տրամադրման գործընթացում բանկերի կողմից նկատվում է կամայական մոտեցում։ Բանկային համակարգի նման գործելաոճը Կենտրոնական բանկը բացատրում է հետևյալ կերպ․
«Բանկերը վարկերի տրամադրման վերաբերյալ որոշումները կայացնում են ինքնուրույն՝ ելնելով իրենց ներքին իրավական ակտերով սահմանված կարգավորումներից և հաշվի առնելով կոնկրետ հաճախորդի կողմից վարկը վերադարձնելու հետ կապված ռիսկերը, ինչն արտահայտվում է ոչ միայն լավ կամ վատ վարկային պատմություն ունենալու, այլ նաև անձի վարկային պարտավորություններով ծանրաբեռնվածության աստիճանը, եկամուտների չափը և այլ հանգամանքներ կամ գործոններ: Նշվածի հիման վրա էլ ցանկանում ենք նշել, որ որևէ կազմակերպության կողմից վարկի տրամադրումը մերժելու փաստը դեռևս չի բացառում այլ վարկատու կազմակերպությունից վարկ ստանալու հնարավորությունը»։

Տնտեսագետը գտնում է, որ այսօր բանկերը սպասարկում են նախկին քրեաօլիգարխիկ համակարգի ֆինանսական միջոցները։ «Բանկերը դարձել են սոսկ լոմբարդներ, որոնք փոխանակ փող փնտրելու իրական հատվածում ծրագիր իրականացնելու համար, դարձել են փող տվողներ՝ բարձր տոկոսադրույքներով, ու թանկ ծառայություններ մատուցելով՝ կամայական չգրավադրվող սակագներով։ Աբսուրդն հասել է նրան, որ պետական տուրքի կամ վճար կատարելու համար գրեթե նույն չափի վճարումներ պետք է կատարվի բանկային ծառայությունների համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մովսես Արիստակեսյանը։

Ըստ տնտեսագետի՝ բանկերը անուղղակիորեն խթանում են սոցիալական վարկերը՝ դրանով ՀՀ քաղաքացիներին դնելով ծանր դրության մեջ, նրանց միջոցներն ուղղված չեն տնտեսության զարգացմանը։ «Ընդ որում՝ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված հակակորոնավիրուսային ճգնաժամային ծրագրերն էլ ուղղված են ոչ այնքան տնտեսության զարգացմանը, որքան բանկային համակարգին երաշխավորված եկամուտների ապահովմանը»,- համոզված է տնտեսագետը։ Մովսես Արիստակեսյանը խիստ անհրաժեշտություն է համարում նաև Կենտրոնական բանկի օպտիմալացման գործընթացը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում