Լոս Անջելեսի, Ատլանտայի և Ֆիլադելֆիայի իշխանությունները պարետային ժամ են սահմանել իրենց քաղաքներում՝ սևամորթ տղամարդու սպանության հետ կապված խռովությունների պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական իշխանությունների հայտարարություններին:
«Ցուցարարների, իրավապահ մարմինների և Լոս Անջելեսի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար պարետային ժամ ենք սահմանում երեկոյան ժամը 8-ից մինչև առավոտյան 5-ը»,- ասաց Լոս Անջելեսի ղեկավար Էրիկ Գարսեթին:
Նրա խոսքերով՝ ոստիկանությունը մտադիր է պաշտպանել իրենց քաղաքացիների խոսքի ազատությունը և ապրելու իրավունքը «առանց բռնության վախի ու վանդալիզմի»:
Նմանատիպ հայտարարություններ արել են նաև Ֆիլադելֆիայի և Ատլանտայի իշխանությունները:
Այս պահին միայն Լոս Անջելեսում Ազգային գվարդիան և ոստիկանությունը ձերբակալել են ավելի քան 400 ցուցարարի: