Ազգային ժողովրդական կոնգրեսի պատգամավորները Հոնկոնգում անվտանգության օրինագծի մշակման վերաբերյալ բանաձև են ընդունել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Այս որոշման մասին են վկայում «Հոնկոնգյան հատուկ վարչական շրջանում ազգային անվտանգության ապահովման իրավական համակարգի ստեղծման և կատարելագործման որոշման մասին» որոշման քվեարկության արդյունքները:
Ընդհանուր առմամբ նախաձեռնությանը սատարել է 2878 պատգամավոր, միայն մեկն է դեմ արտահայտվել, ևս վեցը ձեռնպահ է մնացել:
Քվեարկությունը տեղի է ունեցել Ազգային ժողովների պալատում`խորհրդարանական տարեկան նստաշրջանի եզրափակիչ նիստի ժամանակ:









































