Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Ադամանդի արտահանման հետ կապված սուտ մեղադրանքներ են․ պատասխան Միքայել Մինասյանին

Հայաստանում գործող «ADM Դայմոնդս» ադամանդի գործարանը որևէ կոռուպցիոն և քրեական սխեմաներում ներգրավված չէ, այն գործում է բացառապես օրինական դաշտում: Մայիսի 26-ին հրավիրված ասուլիսում «ADM Դայմոնդս» ադամանդի գործարանի փոխտնօրեն Արսեն Արտաշեսյան և գործարանի հիմնադիր ընտանիքից Արտակ Բաղիկյանը մանրամասն անդրադարձել են իրենց ուղղված բոլոր այն քննադատություններին, որոնք վերջին շրջանում տեղ են գտել մամուլում:

«Նշվում է, թե իբր մենք մաֆիոզ կառույցների մեջ ենք ներգրաված, առանց փաստաթղթավորման ներմուծումներ ենք կատարում, աշխատողներին աշխատավարձ չենք վճարում: Մեջբերումներ են արվում ինչ-որ գործարարներից, որոնք չեն ցանկացել ներկայանալ: Մենք այսօր պատրաստ ենք հատ-հատ բոլոր հնչեցված մեղադրանքներին տալ հիմնավորված պատասխաններ»,-ասաց Արսեն Արտաշեսյանը:

Արտակ Բաղիկյանը սկսեց այն մեղադրանքից, թե աշխատավարձ չեն վճարում իրենց աշխատողներին: Բաղիկյանն ընդգծեց, որ 2017 թվականի մարտից՝ ընկերության հիմնադրման պահից, չի եղել գոնե մեկ ամիս, որ ոչ միայն աշխատավարձերը չվճարվեն, այլև աշխատավարձերն ուշացվեն: Ավելին, եղել են նաև ավանսներ: «2020 թվականի ապրիլին, երբ մեր գործունեությունն օրենքով արգելված էր, մենք բոլոր աշխատակիցներին ֆինանսական օգնություն ենք տրամադրել: Ես ոչ միայն տրամադրում եմ այդ մասին փաստող փաստաթղթերը, այլև հորդորում եմ անձամբ ճշտել մեր աշխատողներից»,-ասաց նա:

Ընկերությանն ուղղված հաջորդ մեղադրանքը վերաբերում է քվոտային, դա այն չափաբաժինն է, որը տրված է մեկ կամ մի քանի ընկերություններին արտոնյալ պայմաններում որևէ ապրանք ներմուծելու կամ արտահանելու համար: «Մեզ մեղադրեցին այն բանի համար, թե իբր ունենք պետական քվոտա պատրաստի ադամանդի արտահանման համար, ընդգծում եմ՝ պատրաստի ադամանդի: Ասեմ, որ Հայաստանի պատմության ընթացքում պատրաստի ադամանդի արտահանման քվոտա չի եղել: Այժմ էլ նման բան չկա: Նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը հումքի մասով ունեցել է քվոտա 2002-2005 թվականներին, սակայն այդ ժամանակ մեր ընկերությունը գոյություն չի ունեցել: Քվոտաների մասին հարց բարձրացնողները թող գնան այդ ժամանակվա ընկերություններից հարցնեն»,-ասաց Բաղիկյանը:

Հաջորդ դիտարկումը, որին ընկերության հիմնադիրն անդրադարձավ, այն է, թե իբր, ընկերությունը հումքի ներմուծում չի ունեցել, բայց արտահանել է պատրաստի արտադրանք: «Թեպետ հումքի ներմուծումն առևտրային գաղտնիք է, սակայն մենք, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ձեզ ենք տրամադրում 2019 թվականի վերջի և 2020 թվականի ներմուծած հումքի բոլոր փաստաթղթերը: Հաջորդ հարցը, որին կցանկանայի անդրադառնալ այն է, թե ինչպես է ստացվում, որ արտադրանքի ծավալն ավելանում է, բայց աշխատողների թվաքանակը՝ ոչ: Կարող ենք հավաստիացնել, որ 2019 թվականին մեր կողմից ձեռքբերված նորագույն լազերային սարքավորումներն օգնում են տասնյակ անգամներ բարձրացնել ընկերության արտադրողականությունը»-հավելեց ընկերության հիմնադիրը:

Գործարանի ղեկավրությունն անհեթեթություն է համարում այն դիտարկումները, թե իրենք զբաղվում են մաքսանենգ ճանապարհով ադամանդների ներմուծմամբ և արտահանմամբ: Ընկերության ղեկավարությունը վստահեցրեց, որ շարունակելու են գործել օրենքի դաշտում, ընդլայնվել, բարձացնել աշխատավարձերը և ավելացնել վճարվող պետական հարկերի չափը: «Կազմակերպությունը երբեք չի ունեցել արտոնյալ պայմաններ: Մեզ մոտ պարբերաբար լինում են հարկային ստուգումներ: Այս տարի արդեն 65 օր շարունակ գտնվում ենք հարկային ստուգումների մեջ: Մեզ չենք զբաղվել ու չենք զբաղվում քաղաքակությամբ, մեզ մի ներքաշեք ինտրիգների մեջ: Մենք ցանկանում ենք ոլորտը զարգացնել մեր երկրում: Եթե կարող եք օգնել, ապա օգնեք, եթե չեք կարող, գոնե մի խանգարեք»,-եզրափակեց Արտակ Բաղիկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում