Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Ucom-ը շարունակում է աշխատանքի ընդունելու գործընթացը

Ucom ընկերությունը շարունակում է աշխատանքի ընդունելու գործընթացը նախևառաջ տեխնիկական կրթություն և աշխատանքի փորձ ունեցող մասնագետների համար։ Համավարակով պայմանավորված իրավիճակում Ucom-ն այն բացառիկ գործատուներից է, որը շարունակել է կայուն գործունեությունը, ճիշտ ժամանակին վճարել է աշխատակիցների ամբողջական աշխատավարձը, առկա աշխատակիցներին տրամադրել է համալիր գիտելիքների ձեռքբերման, մասնագիտական արագ աճի և զարգացման, կրթվելու և ինքնակրթվելու հնարավորություններ։

«Ucom-ն ինքնին ինստիտուցիոնալ կառույց է, որը Հայաստանում հանդես է եկել որպես թե՛ ֆիքսված, թե՛ շարժական կապի ծառայություններ մատուցող միասնական օպերատոր։ Ucom-ը նաև նորարարական տեխնոլոգիաներ է ներմուծում ու գործարկում՝ բաժանորդներին նոր տեսակի ծառայություններ հասցնելով։ Մեր թիմն զբաղվում է բաժանորդների խնդիրների լուծմամբ՝ անկախ այն փաստից, թե որքանով են բաժանորդները տիրապետում տեխնոլոգիաներին կամ իրենց հասցեում տեղադրված սարքավորումներին», – նշել է Ucom ընկերության զանգերի սպասարկման կենտրոնում տեխնիկական աջակցման համակարգող Ռազմիկ Հովհաննիսյանը։

Տեխնիկական աջակցման թիմից Վիկտորիա Միսակյանը, ով ռադիոտեխնիկայի մասնագետ է, համոզված է, որ ամեն ինչի հիմքում գիտելիքն է, իսկ տեխնիկական բաժինը հնարավորություն է ընձեռում ուղեղը միշտ աշխատացնել, տրամաբանորեն մոտենալ խնդրի լուծմանը, այն տարբեր կողմերից դիտարկել, զարգանալ և ինքնակրթվել։

Տեղեկատվական կենտրոնի աշխատակից Դալաքյան Մերին կարծում է, որ Ucom-ն ամուր ներքին կորպորատիվ մշակույթ ունի և կարևորում է հայաստանյան իրականությունում աշխատակիցների և բաժանորդների միջև փոխադարձ հարգանքի ձևավորումը։ «Ամենալավ բաժինը մերն է, որովհետև աշխատանքային գրաֆիկը ճկուն է։ Եթե սիրում եք մարդկանց օգնել, ապա ամենահետաքրքիր աշխատանքը հենց այստեղ է։ Այն նաև ծանր է․ պահանջվում է համբերատարություն, բաժանորդներին հասկանալ, դրության մեջ մտնել, ժամանակ առ ժամանակ շատ մեծ ճնշման տակ աշխատել, բայց քանի որ թիմում հաճելի ընկերական միջավայր է, ընթացքում ամեն ինչ մոռացվում է», – հավելել է Մերին։

«Ucom-ի սկզբունքային մոտեցումներից թիմային աշխատանքն է և հենց մեր թիմում են մարդիկ նախևառաջ փորձում միմյանց աջակցել, բոլոր իրավիճակներում աշխատում ենք լինել հավասարակշռված, քանի որ ցանկացած հարց ունի լուծում», – ասել է Հյուսիսային պողոտայում գտնվող Ucom մասնաճյուղի վաճառքի և սպասարկման մասնագետ Քնարիկ Պետրոսյանը։

«Շատ մեծ դեր ունի Ucom-ը Հայաստանի համար, քանի որ անընդհատ ռեժիմով հսկայական ծավալի տեղեկատվություն է փոխանակվում թե՛ ինտերնետի, թե՛ շարժական և թե՛ ֆիքսված հեռախոսակապի միջոցով։ Սա ռազմավարական կարևոր նշանակություն ունի մեր երկրի և կապի ոլորտի համար։ Քանի որ փաստացի հանդիսանում եմ ՕՊՄԹ ցանցի կազմակերպիչներից մեկը, կարող եմ նոր միացող աշխատակիցներին իմ և թիմի անունից երաշխավորել առողջ աշխատանքային մթնոլորտ, որտեղ ամեն աշխատակից կկարողանա իրացնել իր պոտենցիալը», – նշել է օպտիկամանրաթելային ցանցի կառուցման վարչության աշխատակից Վահագն Հարոյանը։

Հավելենք, որ Ucom-ը շարունակում է նոր կադրեր ներգրավել առկա աշխատակիցների առաջխաղացման և նոր մասնագետների համար աշխատատեղեր ստեղծելու միջոցով։ Աշխատանքային հայտարարությունները տեղադրվում են մասնագիտացված կայքերում։ Ինքնակենսագրականներն ընդունվում են [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով։

_____________________________________________________________

«Յուքոմ» ՓԲԸ

Մամլո ծառայություն

Էլ․ փոստ՝ [email protected]

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում