Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը և նրա կինը՝ կանադացի երգչուհի Գրայմսը, ստիպված են եղել փոխելու իրենց որդու՝ X Æ A-12-ի տարօրինակ անունը: Այս մասին երգչուհին հայտարարել է Instagram-ի իր էջում:
Լուսանկարի ներքո, որը Գրայմսը հրապարակել է երկուշաբթի՝ մայիսի 25-ին, համացանցի օգտատերերից մեկը նրան հարցրել է. «Դուք փոխել եք երեխայի անունը՝ հաշվի առնելով Կալիֆոռնիայի օրենքնե՞րը: Երեխայի մասին նորություններ կա՞ն»: Ի պատասխան՝ կանադուհին գրել է. «X Æ A-Xii»՝ բացահայտելով որդու պաշտոնական անունը:
Երգչուհին չի հստակեցրել, թե արդյոք պետական մարմինները թույլ են տվել, որ փաստաթղթերում երեխայի անունը գրվի Æ կցագրով: Հավանաբար, ծնողներին կխնդրեն նորից ճշգրտումներ կատարել որդու անվան մեջ: