Wednesday, 22 07 2026
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը
19:30
Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում
Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը
Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին
Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը
18:50
Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
18:30
Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Սաբոտաժ է». Ինչու է Աբովյանի քաղաքապետը դատի տվել Կոտայքի մարզպետին

Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանն ընդդեմ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան: Համայնքի ղեկավարը վիճարկում է մարզպետի տեղակալի ստորագրած որոշումը, ըստ որի` ենթարկվել էր վարչական տույժի՝ 150 հազար դրամի չափով:

2020թ-ի մարտի 13-ի թիվ 101 որոշման համաձայն՝ Աբովյան համայնքի վարչական սահմաններում գտնվող Մ. Մխիթարյանի սեփականությունը հանդիսացող մոտ 3 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի, 0,0091 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, ինչպես նաև համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի հողերն օգտագործվել են ոչ նպատակային: Կատարվել է հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխություններ: Աբովյանի համայնքապետ Վահագն Գևորգյանին 150 հազար  դրամի չափով վարչական տույժի ենթարկելու հիմք է հանդիսացել այն, որ վերջինս չի կանխել քաղաքացու վերը նշված գործողությունները:

Վարչական դատարանում Վահագն Գևորգյանը վիճարկում է հենց այդ որոշումը՝ պահանջելով, որպես միջամտող ակտ, անվավեր ճանաչել այդ   որոշումը:

Առաջին նախնական դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 17-ին:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ:

-Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս եք որակում Աբովյանի քաղաքապետի այս քայլը:

-Աբովյան համայնքի ղեկավարի այս և նմանատիպ բոլոր գործողություններն ես որակում եմ որպես սաբոտաժ՝ քաղաքական սաբոտաժ: Քանի դեռ քաղաքի կառավարումն իրականացնող քաղաքապետը նման քաղաքականություն է վարում, նման վարք է դրսևորում, քանի դեռ համայնքապատկան հողերն առանց սրտացավության առ ի տնօրինում է տալիս ու իրենց քաղաքական շրջանակների միջև, իրար միջև տնօրինում են կիսում, Աբովյանում մենք այդ խնդիրն ունենալու ենք: Դրա հակազդման միակ ճիշտ մեխանիզմն իրավական պետության նորմերին համապատասխան գործիքակազմերով հակադարձելն է, ինչն այս պահին անում ենք: Ըստ էության, տվյալ դեպքում ունենք գյուղնշանակության հողատարածք, որի վրա ցանկացած կառուցապատում՝ բացի գյուղարտադրական օբյեկտների, առանց հողի նշանակությունը փոխելու, չի թույլատրվում: Անհրաժեշտ է հողի նշանակության փոփոխություն, կադաստրային արժեքների մուտքագրում համայնքային բյուջե, որից հետո ցանկացած քաղաքացի, այդ թվում այն տիրապետողը, կարող է տնտեսվարել տվյալ հողակտորը: Այդ ամենն օրենքի գերակայության պարագայում պետք է արվի օրենքով սահմանված կարգով: Այդ ամեն ինչի հետևողն ի պաշտոնե համայնքի ղեկավարն է: Ըստ էության, ունենք հողազավթման մի փոքր հատված, ապօրինի կառուցապատման ու ապօրինի տնտեսվարման իրավիճակ: Մենք իրականացրել ենք մեր վերահսկողական գործառույթները և դրանց շրջանակում վեր ենք հանել ու ուսումնասիրություն ենք իրականացրել տեսչական մարմնի միջնորդությամբ: Հիմա այդ վարչարարությամբ իրականացված ակտի վիճարկումն է իրականացնում Աբովյանի քաղաքապետը: Դատարանը վարույթ է ընդունել, թող քննի: Մեր փաստաբանները, իրավաբանական բաժնի ներկայացուցիչները կներկայացնեն բոլոր իրավական հիմքերն ու փաստերը և  դրանից հետո հարգելի դատարանը թող որոշում կայացնի: Մենք չենք դադարելու իրականացնել մեր վերահսկողական գործառույթները մարզի ողջ տարածքում, ողջ ծավալով, այդ թվում նաև  Աբովյան համայնքում:

-Դուք նշեցիք, որ այս կերպ Վահագն Գևորգյանը սաբոտաժ է իրականացնում: Ինչո՞ւ, ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ է նա հետապնդում, ո՞րն է միտումը:  

-Իմ գնահատմամբ՝ Վահագն Գևորգյանը դատարան տալով անիմաստ քաշքշուկ ու ժամանակ է շահում չգիտեմ ինչ նպատակով՝ վիճարկելով մի փաստաթուղթ, որը լիազոր մարմնի կողմից, օրենսդրական մի շարք ակտերի հիման վրա է ձևակերպված: Դատարանն իշխանության թև է ու իրավաչափ է, որ դատարանը վարույթ է ընդունել: Վարույթ ընդունլու պարագայում մենք պետք է ներկայացնենք ապացույցներ ու փաստարկներ, որոնք հիմք են հանդիսացել տվյալ ակտի կատարմանը: Մյուս կողմից էլ ինքը շատ լավ գիտակցում է, որ պրիմիտիվ ձևակերպումով գյուղնշանակության հողի վրա քաղաքային համայքնում չի կարող գործել սպասարկման օբյեկտ, սա ակնհայտ է և դրա ինչն է վիճարկում, ես չեմ հասկանում: Իր իրավունքն է, թող վիճարկի: Իրավական պետություն ենք և բոլոր վեճերը քննելի են դատարանների կողմից: Բայց ակնհայտ է մի բան, որ մենք գործել ենք բացառապես մեզ վերապահված լիազորությունների ու իրավասությունների շրջանակում: Դրա հիմքերը մենք դատարան ենք ներկայացրել, իրեն ևս ներկայացրել ենք: Ակտի դեմ է վիճարկում քաղաքապետը, բայց ինքը որևէ կերպ չի հերքում, որ դա գյուղնշանակության հողատարածք է: Նա չի կարող նաև հերքել, որ գործող սպասարկման օբյեկտ է:

-Նախկինում մամուլը բազմիսց գրում էր, որ Ձեր և Աբովյանի քաղաքապետի միջև հարաբերությունները բավականին լարված են: Հիշում ենք նաև Ձեր հայտարությունները: Սա որևէ կապ ունի այս ամբողջ պատմության մեջ:

-Մեր հարաբերությունները բացառապես պայմանավորված են քաղաքապետի գործունեությամբ: Ոչ թե քաղաքական, այլ այն իրավիճակի հետ, որը թույլ է տալիս քաղաքապետը: Նրա ղեկավարած քաղաքում, իր ղեկավարման շրջանում քաղաքաշինության, հողաշինության և այլ ոլորտներում վեր հանված առերևույթ իրավախախտումների փաստով մի քանի քրեական գործեր են հարուցված: Բոլորը հարուցված  են բացառապես իրավական պետության նորմերին հարիր:

Ահա մեր հարաբերությունները և դրանք այլ հարթության մեջ որևէ կերպ դիտարկելի չեն:Անձնական հարաբերությունների հարց չկա այստեղ: Քաղաքապետն իր կառավարած քաղաքի տարածքում չի կանխարգելում ապօրինի կառուցապատումները և, եթե քաղաքապետը չի կասեցնում համայնքային սեփականության հողազավթումները, եթե քաղաքապետն օրենքով սահմանված կարգով համայնքային սեփականության զավթումն ու ոչ նպատակային օգտագործումը չի կասեցնում, ապա, բնականաբար, վրա է հասնում վարչարարությունը: Այդպիսի հետևողական գործելաոճի դեպքում՝ կան  քրեաիրավական օրենսգրքով նախատեսված որոշակի հոդվածներ: Մենք ընդամենը իրացնում ենք մեր պարտականություններն ու լիազորությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում