Լիբիայում միջազգային հանրության կողմից ճանաչված Ազգային համաձայնության կառավարության զորքերը շարունակում են բարեհաջող գործողություններն ընդդեմ Խալիֆա Հաֆթարի «Լիբիական ազգային բանակի» ուժերի՝ գրավելով երկու ռազմաբազաներ: Այս մասին հաղորդում է Анадолу-ն:
«ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ուժերի վերահսկողության տակ է անցել Տրիպոլիից հարավ ընկած Խամզայի ռազմավարական նշանակության ռազմական բազան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ լիբիական բանակը Հաֆթարի ուժերից մաքրել է ևս մեկ ռազմաբազա՝ Երմուքը: Լիբիական բանակի շտաբի ներկայացուցիչ գնդապետ Մուհամմեդ Կունունուն պատմել է, որ սակրավորները անցկացնում են օբյեկտների ականազերծում, որոնք թողել էր Հաֆթարի բանակը:
Նշվել է նաև, որ Ազգային համաձայնության կառավարության բանակը զգալիորեն առաջ է շարժվել դեպի Տրիպոլիից հարավ ընկած Սալահադդին և Ալ-Մեշրու շրջանները: