Ռուսական արտադրության զենիթային հրթիռաթնդանոթային «Պանցիր- С1Э»-ը համալիրը Լիբիայի գլխավերևում հարվածել է թուրքական հարվածային անօդաչու Bayraktar TB2 սարքին: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ռազմական վերլուծաբան Բաբակ Թագվեյը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:
Նա հաղորդել է, որ ստացել է հաստատումն առ այն, որ Լիբիական ազգային բանակը անցած գիշեր զենիթային հրթիռաթնդանոթային «Պանցիր- С1Э» համալիրի օգնությամբ ոչնչացրել է «Տարխունայի գլխավերևում նվազագույնը մեկ» Ազգային համաձայնության կառավարության թուրքական Bayraktar TB2:
Լիբիայում ներկա պահին տեղի են ունենում զինված ընդհարումներ տարբեր առաջնորդների համախոհների միջև: Երկիրը ղեկավարում է Ազգային համաձայնության կառավարությունը՝ վարչապետ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ, և «արևելյան կառավարությունը»՝ Աբդալահ Աբդուրահաման աթ-Թանիի գլխավորությամբ: Արևելյան կառավարությանն աջակցում է Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը:







































