Thursday, 25 04 2024
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի

Ժամանակն է փոխել ՀԾԿՀ կարգավիճակը․ տնտեսագետ

Ռուսաստանը բազմաթիվ խնդիրների մեջ է խրված, շատ լուրջ պրոբլեմներ կան հենց գազային ոլորտում։ Եվրոպական ուղղությամբ կտրուկ ընկել է ռուսական գազի վաճառքի ծավալները՝ պայմանավորված այս համավարակով, նավթի գների անկումով ու լուրջ մրցակիցների թելադրանքներով։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

«Բավական լուրջ խնդիր կա։ Գազային ֆյուչերսների գները, ես կասեի, ուղղակի փլուզվել են։ Ռուսական գազի 1000 խորանարդը այսօր եվրոպական գազային հանգույցներում 47-49 դոլարի սահմաններում է։ Ընդ որում, արտահանվող ռուսական գազն այսօր ավելի էժան է, քան երկրի ներսում վաճառվողը։ Ռուսաստանը եվրասիական ֆորմատում ևս խնդիր ունի ոչ միայն Հայաստանի հետ, այլև Բելառուսի։ Բացի դրանից՝ Ռուսաստանը երբեք չի թաքցրել, որ գազն իր համար քաղաքականության լծակ է, ես կասեի՝ ճնշալծակ։ Մյուս կողմից, գազի խողովակը ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունները ճնշելու գործիք է, այսինքն՝ այն, որ գազի ոչ պարիտետային գների սահմանումը իր արտադրողներին մրցակցային առավելություններ է տալիս»,- ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ Ռուսաստանը ԵԱՏՄ գործընկեր երկրներին վաճառվող գազի սակագնի մեջ ներառում է նաև արտահանման մաքսատուրքը (ինչը անում է երրորդ երկրների հետ առևտրում), ինչն ըստ էության հակասում է ԵԱՏՄ պայմանագրահենքին։ «Այս մասով նաև սահմանի վրա ռուսական գազն էժանացնելու հնարավորություն կա»,- ասաց տնտեսագետը։

Ատոմ Մարգարյանի կարծիքով՝ Ռուսաստանը դժվար թե հրաժարվի այդ լծակից։ Խոսելով Հայաստանի հետ գազային սակարկությունների, գազի միասնական գնի վերաբերյալ Երևանի խնդրանքի մասին, տնտեսագետը նախ հիշեցրեց՝ կա հայ-ռուսական երկարաժամկետ գազային պայմանագիր, որը երաշխավորված շահութաբերություն է ապահովել Ռուսաստանի ու ռուսական «Գազպրոմ» ընկերության համար։

«Դա այն դեպքում, երբ կոնյունկտուրան խիստ փոփոխական է։ ՀՀ գազաբաշխիչ ողջ ցանցը «Գազպրոմ»-ի սեփականությունն է, ու մեր երկիրը այլընտրանքային աղբյուրներից ինքնուրույն գազ ստանալու հնարավորությունից զրկված է։ 2013թ.-ին կնքած այդ պայմանագրով ուղղակի կապկպել են Հայաստանի ձեռքերն ու ոտքերը։ Ռուսաստանը բնականաբար օգտվում է այս իրավիճակից։ Քանի դեռ այդ պայմանագրային թնջուկը չի հստակեցվել, ստորացուցիչ պայմանագիրը չի վերանայվել կամ առոչինչ չի ճանաչվել, Ռուսաստանը կշարունակի իր քաղաքականությունը»,- մանրամասնեց Ատոմ Մարգարյանը։

Գալով գազի ներքին սակագների հարցին, մասնավորապես ՀԾԿՀ «Գազպրոմ»-ի հայտին, տնտեսագետը նշեց՝ գազի ներքին սակագները բարձրացնելու որևէ հիմք չկա։ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ըստ իս, խիստ միակողմանի կեցվածք ունի՝ ի շահ մատակարար ընկերության։ Այստեղ հավասար չեզոքություն պահպանելու սկզբունքն է խախտված։ Հանձնաժողովի նախագահը մինչև որոշում կայացնելը, օրինակ, հայտարարություններ է անում, ինչը, կարծում եմ՝ չի կարելի անել։ Դա անհարիր է այդ ստատուսի պաշտոնյայի վարքագծին»,- ասաց Ատոմ Մարգարյանը։ Տնտեսագետը կարծում է՝ գազամատակարարման ոլորտում անհրաժեշտ է լրջագույն աուդիտ ու ռեալ ներդրումների ուսումնասիրություն։

«Պետք է հասկանալ, թե այն մենեջմենթը, որն իրականացնում է «Գազպրոմ-Արմենիան», որքանով է պրոֆեսիոնալ ու արդյունավետ։ Օրինակ՝ հարկավոր է ստուգել, թե գազամատակարար ընկերությունը ինչ պայմաններով է բանկերից վարկային ռեսուրսներ ներգրավում, ինչ տոկոսներով ունեն այդ վարկերը, որոնք, ի վերջո, մտցվում են սակագների մեջ ու դառնում խնդիր։ Ի վերջո, դա երկարաժամկետ խնդիր է դառնում նաև այդ ընկերության համար։ Հետևաբար, այստեղ լուրջ ուսումնասիրությունների հարց կա։ Իմ կարծիքով՝ անհրաժեշտ է արտաքին աուդիտ, մասնագիտացված, միջազգային հեղինակավոր կազմակերպության լուրջ ուսումնասիրություն, որից հետո նման լուրջ որոշումներ կկայացվեն։ Կարծում եմ՝ Հայաստանում տեղի ունենացած հեղափոխությունը այն ջրբաժանն է, որը ստիպում է հիմնավորապես ստուգել բնական մենաշնորհների իրական ներդրումներն ու ֆինանսական հոսքերը՝ գնակազմավորման բոլոր կոմպոնենտների գծով։ Հակառակ պարագայում, ընդհանրապես սակագին բարձրացնելը դառնում է երկսայր սուր։ Սակագնի բարձրացան դեպքում բաժանորդները կրճատելու են սպառումը, դիմելու են այլընտրանքային էներգիայի աղբյուրներին։ Մանավանդ որ Հայաստանում կան այդպիսի հնարավորություններ։ Այդ պատճառով «Գազպրոմ-Արմենիա» ընկերության շահերից էլ է բխում օպտիմալ, հիմնավորված սակագներ սահմանելը»,- ներկայացրեց տնտեսագետը։

Ատոմ Մարգարյանի խոսքերով՝ գազի սակագնի բարձրացումը կբերի մեր տնտեսության մրցունակության՝ առանց այդ էլ շատ ցածր մակարդակի հետագա իջեցման։ «Ես կարծում եմ՝ ժամանակն է օրենսդրական փոփոխություններ կատարել ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ստատուսը փոխել։ Եթե այդ հանձնաժողովը կոչվում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ապա այնտեղ պետք է ներգրավված լինեն ոչ միայն կառավարության, այլև սպառողների ներկայացուցիչներ։ Հանձնաժողովը պետք է լինի կոնսենսուսային։ Միայն այդ պարագայում կարելի է վստահ լինել հանձնաժողովի անաչառությանը։ Քանի դեռ նման բան չկա, ցանկացած քաղաքացի, շահառու կարող է կասկածել այդ որոշումների անաչառության ու իրավացիության վրա»,- վստահեցրեց տնտեսագետը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում