ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է պաշտպանիչ դիմակ կրել Ֆորդ ընկերության գործարան կատարած այցի ժամանակ՝ չնայած Միչիգանի նահանգի օրենսդրության և ընկերության քաղաքականության պահանջներին, հաղորդում է CNBC- ն:
Թրամփն իր որոշումը բացատրել է անհրաժեշտության բացակայությամբ:
«Բոլորը թեստ արեցին, և ես էլ արեցի [COVID-19-ի]», – հայտարարել է պետության ղեկավարը:
Բացի այդ, Թրամփը հավելել է, որ դիմակ դրել է լրագրողների համար անհասանելի տարածքում: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ «չի ցանկացել մամուլին՝ դա տեսնելու հաճույքը պատճառել»:









































